Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Աղ, օգու՞տ է, թե՞ վնաս

Աղ, օգու՞տ է, թե՞ վնաս

Աղը երբեք էլ սովորական մթերք չի եղել, այն միշտ էլ ինչ-որ բանով առավել է եղել: Աղի վերաբերյալ առածներ կան, նույնիսկ սնահավատություններ… Եվ այսպես, ինչն է, այնուամենայնիվ, աղի մեջ շատ, օգուտը թե՞ վնասը:

 

Նատրիումն ու քլորը օրգանիզմ են«մուտք գործում» հիմնականում կերակրի աղի միջոցով (նատրիումի քլորիդ): Իսկ որքանով է օգտակար մարդու առողջության համար նատրիումը և քլորը:

 

Մարդու օրգանիզմում մոտ 15 գրամ նատրիում է պարունակվում, ընդ որում, դրա երրորդ մասը ոսկրերում է, իսկ մնացածը` արտաբջջային հեղուկներում, նյարդային և մկանային հյուսվածքներում:  

 

Նատրիումը կարևոր դեր է խաղում ներբջջային և միջհյուսվածքային նյութափոխանակության, թթվա-հիմնային հավասարակշռության, բջիջներում, հյուսվածքներում և արյան մեջ օսմոտիկ ճնշման կարգավորման համար, նպաստում է օրգանիզմում հեղուկի պահպանմանը, ակտիվացնում է մարսողական ֆերմենտների աշխատանքը: 

 

Մարդու այս հանքային նյութի օրական պահանջարկը 4-6 գրամ է, որը բավարարվում է բնական մթերքներում պարունակվող նատրիումի շնորհիվ: Նատրիումը բոլորից լավ յուրացվում է մրգերից ու բանջարեղենից (բնական նատրիումը օրգանական ձևով պարունակվում է բազուկի, գազարի և այլ բանջարեղենի մեջ): Օրգանիզմը նատրիումի պաշարը լրացնում է նաև կերակրի աղից, որը կա հացի և այլ սննդամթերքի մեջ:  2,5 գրամ կերակրի աղի մեջ 1 գրամ նատրիում է պարունակվում, այսպիսով, նատրիումի օրական 4-6 գրամ պահանջարկը պարունակվում է 10-15 գրամ կերակրի աղի մեջ: Այդ պատճառով էլ նատրիումը շատ է այն մթերքների մեջ, որոնց աղ է ավելացված` երշիկներ, պանիր, ապխտած ձուկ, պահածոներ և այլն:

 

Նատրումով հարուստ են որոշ հանքային ջրեր, բայց նատրիումի քանկությունը քիչ է հատիկեղենի, հատապտուղների մեջ:

 

Մարդու հյուսվածքներում  մոտ 150-160 մգ քլոր է պարունակվում: Հանքային այս տարրը մասնակցում է օսմոտիկ ճնշման և ջրափոխանակության, ինչպես նաև, ստամոքսահյութի աղաթթվի արտադրության կարգավորմանը: Չափահաս մարդու քլորի օրական պահանջարկը կազմում է 2-4 գրամ: Այն շատ հաճախ օրգանիզմ է «մուտք գործում» ավելցուկային քանակով (ինչպես և նատրիումը) նատրիումի քլորիդի և կալիումի քլորիդի ձևով: Սննդամթերքից քլորով հարուստ են հատկապես հացը, մսամթերքը և կաթնամթերքը, քիչ քլոր են պարունակում մրգերը:

 

Օրգանիզմում աղի ավելցուկը, որը ձևավորվում է ոչ ճիշտ և անկանոն սնվելու հետևանքով սննդի մեջ ավելացրած շատ աղի պատճառով, նպաստում է մեծ քանակությամբ հեղուկի կուտակմանը, որն էլ ծանրաբեռնում է սրտի և երիկամների աշխատանքը, այտուցների առաջացման, գլխացավերի պատճառ է դառնում:

 

Կերակրի աղի սահմանափակումը, կամ, եթե հնարավոր է, լիովին բացառումը ցուցված է երիկամների և լյարդի հիվանդությունների, այտուցների դեպքում, արյան շրջանառության խանգարման, սիրտ-անոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, բորբոքային ախտընթացների, ռևմատիզմի և ճարպակալման դեպքում:  

 

Եթե քիչ աղային սննդակարգն անհրաժեշտ է մարդուն, ով սովոր է աղի ուտելիքին, ապա նա աղի կտրուկ սահմանափակմամբ սննդակարգին պետք է անցնի աստիճանաբար: Առանց աղի սննդակարգի դեպքում օրգանիզմում նատրիումի և քլորի անբավարարությունից խուսափելու համար թույլատրվում է այնպիսի սննդամթերք օգտագործել, որի դեպքում օրգանիզմը ստանում է 5-6 գրամ կերակրի աղ:

 

Կերակրի աղի պահանջարկն ավելանում է առատ քրտնարտադրության դեպքում: Այդ պատճառով էլ նշանակալի ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հատկապես, տարվա շոգ եղանակին, կերակրի աղի օրական օգտագործումը պետք է ավելացնել մինչև 20-25 գրամ, իհարկե, հաշվի առնելով սննդամթերքի մեջ պարունակվող աղը: Աղի օգտագործումը պետք է ավելացնել նաև մակերիկամների կեղևի անբավարար գործառույթի, ուժեղ սրտխառնոցների և լուծի, նաև մեծ մակերեսով այրվածքների դեպքում: 

 

Ծովաղ, թե քարաղ

 

Միանշանակ օգտակար է ծովաղը: Չզտված ծովաղը պահպանում է բնական բոլոր հանքային բաղադրատարրերը (մոտ` 60 տեսակի), որոնք պարունակվում են ծովի ջրի մեջ: Սննդակարգում ծովաղ օգտագործելիս կարևոր է հիշել, որ այն պետք է ավելացվի արդեն պատրաստի ուտեստների մեջ, քանի որ ծովաղը ջերմամշակման դեպքում կորցնում է օգտակար հատկությունները: 

 

Առանձին խնդիր է յոդը: Սննդակարգում աղի կարևոր գործառույթներից է այս խիստ անհրաժեշտ միկրոտարրի պարունակությունը, այդ պատճառով էլ հարկ է  յոդացված աղ օգտագործել: 

 

Իսկ սննդակարգում աղի պարունակությունը ճիշտ կարգավորելու համար հարկ է իմանալ հետևյալը.

 

  • 100 գրամ հացի մեջ աղի պարունակությունը մոտավորապես 1 գրամ է,
  • 100 գրամ պանրի մեջ` 1,5-3,5 գրամ,
  • 100 գրամ ապխտած երշիկի մեջ` 3-3,5 գրամ,
  • 100 գրամ եփած երշիկի և նրբերշիկի մեջ` 2-2,5 գրամ,
  • 100 գրամ կարագի մեջ` 1,5 գրամ,
  • 100 գրամ մսի, ձկան պահածոների մեջ 1,5-2 գրամ, թույլ աղ դրած ձկան մեջ` 5-8 գրամ,
  • 100 գրամ ապխտած ձկան մեջ` 2 գրամ, 
  • 100 գրամ սաղմոնի խավիարի մեջ` 6 գրամ: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. totul.md
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ